05 01 2021

Ադրբեջանի ԶՈւ-ն իր դիրքերն առաջ է տանում` խախտելով պայմանավորվածությունները. Բալասանյան

Ադրբեջանի ԶՈւ-ն իր դիրքերն առաջ է տանում` խախտելով պայմանավորվածությունները. Բալասանյան

Ադրբեջանի ԶՈւ–ն խախտում է պայմանավորվածություններն ու իր դիրքերն առաջ տանում Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին РИА Новости-ին է հայտնել  ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

«Ադրբեջանը բազմիցս խախտում է Արցախի Հանրապետության այսօրվա պայմանական սահմանները։ Շփման գծում ևս ժամանակ առ ժամանակ խախտումներ են լինում. նոյեմբերի 10-ի դրությամբ ֆիքսված շփման գիծը չի պահպանվում, ադրբեջանցիներն առաջ են տանում իրենց դիրքերը, փորձում են տարբեր սադրանքների դիմել, սակայն Արցախի պաշտպանության բանակը սադրանքների չի տրվում», – ասել է Բալասանյանը։

Բալասանյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից խախտումներ են արձանագրվել Աղդամի, Ասկերանի, Ստեփանակերտի և Կարմիր Շուկայի ուղղություններով։

«Բացի այդ, արձանագրած խախտումների մասին տեղեկացնում ենք ռուս խաղաղապահներին, ճիշտ է՝ բարձրացված հարցերը դեռ մասամբ են լուծվում, սակայն այդ ուղղությամբ դրական միտումներ են նկատվում», – ասել է Բալասանյանը։




 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ